Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ծաղկաձորում խուճապային տրամադրություններն անցել են․ Վաղարշակ Հակոբյան (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ Ծաղկաձորում խուճապային տրամադրությունները անցել են, այժմ ոչ մի խնդիր չկա:

 Ինչ վերաբերում է հյուրանոցներին, նա նշեց, որ ընդհանուր իրավիճակը նորմալ է, պետք է դիտարկել անհատական դեպքերը:

Տեղեկացրեց, որ տնտեսավրողների, հյուրանոցների սեփականատերերի և տնօրենների հետ հեռախոսազրույցներ է ունեցել և նրանց հղում տալով է ասում, որ իրավիճակը նորմալ է:

Պատգամավորի պնդմամբ՝ ՀՀ-ն մինիմալ կորուստներով է դուրս գալիա կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից՝ արագ և օպերատիվ արձագանքման շնորհիվ:

Հարցին, թե ինչո՞ւ ընտրվեց հենց Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը՝ հաշվի առնելով, որ այն զբոսաշրջիկների համար գրավիչ վայր է , Հակոբյանն ասաց.

«Սա գրեթե միակ պետական օբյետն է, որն ուներ համապատասխան հնարավորությունները և տեղակայված էր բնակչությունից հարմար հեռավորության վրա: Իհարկե, կարելի էր այլ տարբերակներ էլ քննարկել, բայց կառավարության մեր գործընկերներն են եկել այդ եզրահանգմանը»:

Ինչ վերաբերում է պարգևավճարներին, Հակոբյանն ասաց, որ ուրախ է՝ նախարարները, փոխնախարարները, կառավարության այլ անդամներ իրենց ֆինանսական կենսագործունեությունը պատկերացնում են միայն աշխատավարձի և պարգևավճարների արդյունքում, ըստ նրա՝ սա անհերքելի իրողություն է: