ՀԿ-ները որևէ արտոնություն չունեն մյուս կառույցների նկատմամբ․ Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ինչ նորություն կա, որ հիմա մենք փորձում ենք այնպես անել, որ բոլոր հասարակական կազմակերպություններին ավելի թափանցիկ աշխատեն։ Եթե հասարակական կազմակերպությունն այլ նպատակ չունի, եթե չի վնասելու իր պետությանը, եթե իր գաղափարախոսությունն ուղղված չէ պետական կառույցների քանդելուն, ինչի՞ համար․․․ Ճիշտ է՝ նշված նախագծում չկա գաղափարախոսության մասին, բայց մենք կարող ենք ֆինանսական հոսքերով էլ հասկանալ, թե այստեղ ինչ խնդիրներ են դրված»,- Ազգային ժողովում «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծի առաջին ընթերցմամբ ընդունելու քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Ըստ պատգամավորի՝ ՀԿ-ները քաղաքացիական հասարակություն ձևավորելու կարևորագույն գործառույթ ունեն, բայց դա չի նշանակում, որ որևէ արտոնություն ունեն մյուս կառույցների նկատմամբ։
Բոլոր կառույցները, ըստ ԲՀԿ պատգամավորի, պետք է աշխատեն թափանցիկ և հաշվետու։