Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Կապանում պլաստիկի վերամշակման արտադրամաս է գործում» (տեսանյութ)

Կապանի համայնքապետարանի և Եվրամիության պատվիրակության միջև պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացման ծրագիր է ստորագրվել 2016 թվականին, եւ հաջորդ տարվա հունվարից այն իրագործվել է․ այս մասին նշում է Կապանի համայնքապետարանի Տնտեսական զարգացման ծրագրի ղեկավար Դավիթ Ղազարյանը։

«Ծրագրով նախատեսված է եղել պլաստիկ թափոնների տարանջատումը ընդհանուր աղբից, որի համար ձեռք են բերվել աղբամաններ, սրանով փորձ էր արվում բնակչությանը իրազեկել, որ կա երկու տեսակի աղբաման աղբի և պլաստիկի, հասարակությանը բերել բնապահպանական գիտակցմանը։ ԵՄ ծրագիրը սոցիալ-տնտեսական հարց է լուծել, քանի որ Կապանում հավաքած պլաստիկից  և ավազից ստանում ենք շինարարական նյութեր՝ կղմինդր, սալաքարեր և երկու մարզերում ՝ Վայոց Ձորում և Սյունիքում ներգրավվածություն էր ապահովվում։ Պլաստիկը  աշխատակիցները տեղափոխում են Կապանի արտադրամաս։

Դավիթ Ղազարյանը նշում է, որ 2019 թվականի միջազգային էքսպերտները Կապանում արտադրական հոսքագծերի տեղադրում և մոնտաժում իրականացրել, ինչպես նաև աշխատողների իրազեկման գործընթաց է իրականացվել։

«Երբ սկսում էինք ծրագիրը, տարակուսում էինք, որ հնարավոր է ժողովուրդը չհարմարվի, քանի որ մշակույթ ձևավորելու  խնդիր կար։ Սակայն այս տարիների ընթացքում մեծ հաջողություններ ենք արձանագրել, բնակիչներին ենք ներգրավել, և ծրագիրը իր դրական ազդեցությունն է թողել»։