Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որևէ մեկին ասֆալտին պառկեցնելու համար ոչ ոք միջնորդության կարիք չունի. Հայկ Սարգսյան (տեսանյութ)

«Ուժային կառույցները գործում են օրենքի սահմաններում, և ՀՀ-ում որևէ մեկը չի կարող հետապնդվել առանց օրենքի տառը պահելու»,-այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը ոստիկանության իրականացրած գործողություններին:

Սարգսյանը վստահ է, որ ոստիկանության գործողությունները եղել են օրենքի սահմաններում:

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողությունների բնույթին, Սարգսյանն ասաց, որ ուժային կառույցն է որոշում՝ ինչպես անի այդ գործողությունները և ինչ մեթոդներով:

Այն դիտարկմանը, թե իրավապահները բացատրություն չեն տվել իրենց գործողությունների համար, Սարգսյանն ասաց.

«Ոչ բոլոր օպերատիվ ծառայություն իրականցնող անձինք իրավունք ունեն բացատրություն տալու կամ թղթեր ներկայացնելու, հավանաբար դիմել են այնպիսի անձի, ով որևէ տեղեկատվություն տալու իրավասություն չունի»:

Վարդանյանի հայտարարության մասին, որ իրեն գործարք են առաջարել, Սարգսյանն ասաց, որ չի կարծում, որ ոստիկանության կողմից նման գործարք առաջարկվել է, բայց ոստիկանության համար հանրության համար վտանգ ներկայացնող կամ քրեական գործով անցնող որևէ մեկին ասֆալտին պառկեցնելու համար ոչ ոք միջնորդության կարիք չունի, և կարող է դա անել օրենքով սահմանված կարգով:

Ինչ վերաբերում է պետական ապարատում դավաճանների առկայության վերաբերյալ վարչապետի հայտարարությանը, Սարգսյանն ասաց, որ դավաճաններ կան որոշ տեղերում, և նրանք կհեռացվեն ժամանակի ընթացքում: