Ամասիայի բրդի գործարանը՝ աշխատանքի հնարավորություն գյուղում ապրող կանանց համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵվրամիության ծրագրի և Կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ Ամասիայում հիմնադրվել է բրդի գործարան, որտեղ աշխատում են 19 խոշորացված համայնքի բնակիչներ, ասում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցը։
«Շիրակի մարզում՝ Ամասիայում նոր աշխատատեղեր կան՝ շնորհիվ բրդի արտադրության։ Ծրագրի շրջանակներում աշխատում ենք գյուղատնտեսությունից առանձնացնել նաև ոչխարաբուծության զարգացման հնարավորությունները և բրդի վերամշակումը, որը կներկայանա շուկայում արտադրանքի տեսքով»։
Վարդուհի Դադունցն ասում է, որ ծրագիրը հիմնականում ստեղծվել է գյուղում ապրող կանանց համար, որոնց աշխատանքի գնալու հնարավորությունները սահմանափակ են։
«Ծրագրի հաջողությունն այն է, որ կարողացանք վերապատրաստել ոչ միայն երիտասարդներին, այլև հասուն տարիքի կանանց, և հնարավորություն տրվեց նոր մասնագիտության ընտրության, որից հետո նրանք աշխատանքի տեղավորվեցին հենց գործարանում։ Տնտեսական, համայնքային և տուրիզմի զարգացումը մեր կազմակերպության գերակա ուղղություններից են» նշեց նա։