Հակառակ կողմը կփորձի խոչընդոտել, բայց վստահեցնում եմ, մենք էլ պարապ չենք նստի․ Նարեկ Զեյնալյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց, թե առողջապահության նախարարի հրաժարականի հարց իշխանության օրակարգում չկա, իսկ ինքը չունի այդ պաշտոնը զբաղեցնելու ցանկություն։ Մամուլում նման կարծիք էր հայտնվել Նարեկ Զեյնալյանի կողմից նախարարության որոշ նախաձեռնությունների նկատմամբ դիտողություններ հնչեցնելու արդյունքում։
Նարեկ Զեյնալյանը նաև «ԱՅՈ»-ի Նոր Նորքի շտաբի ղեկավարն է։ Եվ նա համաձայն չէ այն կարծիքների հետ, թե սահմանադրական փոփոխությունների ժամանակ ընտրական հանձնաժողովներում ընդգրկված շատ անդամներ նախկինում մասնակցել են ՀՀԿ-ի կողմից կազմակերպված ընտրակեղծիքներին։ «Պետք չէ բոլորին մեղադրել ընտրակեղծարարության մեջ, պետք է ապացուցել նրանց մեղքը»,- ասում է նա՝ հավելելով, թե իրենց կողմից ընտրակեղծարարությունը բացառված է։
Ի դեպ, պատգամավորը անդրադարձավ նաև հայտնի «Արմենիկում» կենտրոնին և նույնանուն դեղամիջոցի արտադրությանն ու հավելեց, թե 2018 թվականից արգելվել է այդ ուղղությամբ պետպատվերի հատկացումը։
Մանրամասները՝ տեսանյութում