Ինչո՞ւ «Ոչ»-ի ճակատն արտաքին գովազդ գրեթե չունի
Աջակցիր «Ա1+»-ինՀանրաքվեին ընդառաջ Երեւանում գրեթե բացակայում է «Ոչ» քարոզչական կողմի արտաքին գովազդը։
Այս թեմայով «Ա1+»-ը զրուցեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Ոչ»-ի շտաբի համակարգողներից Արսեն Բաբայանի հետ։
Բաբայանը տեղեկացրեց, որ «Ոչ»-ի արտաքին գովազդի հնարավորությունից օգտվում են այլ քաղաքական ուժեր կամ հասարակական նախաձեռնություններ։
«Իմ տեղեկություններով՝ միայն «Ազգային օրակարգ» կուսակցությունն է հինգ տեղ տեղադրել, մենք սպասում ենք, եթե լինեն այլ ցանկություններ, այլ առաջարկներ, կքննարկենք,- տեղեկացրեց Բաբայանը։
Նա նշեց, որ վճարում իրականացնում են կուսակցությունները, որոնք կնախաձեռնեն գործընթացը։ Բաբայանը նշեց, որ նախապես հայտարարել են, որ չեն իրականացնելու ակտիվ քարոզչություն, որովհետև չունեն ռեսուրսներ, որոնցով հնարավոր կլինի դա իրականացնել։
«Մենք հարթակ ենք դառնում, որ այն ուժերը, այն մարդիկ, քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք «Այո»-ից տարբերվող կարծիք ունեն, օգտվեն այդ քարոզչության հարթակներից՝ քարոզչական և վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար»,- ասաց նա։