Բացել լրահոսը Փակել լրահոսը
Mnacakan-Bichaxchyan1
A A
Պաշտոնական

եթե ՀՀ քաղաքացին չունի հաշվառում, ինչպե՞ս կարող է մասնակցել քվեարկությանը

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԱՐԴՅՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԸ (դիմում ներկայացնելու վերջնաժամկետը 26.03.2020թ. է)

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք,
եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում ՀՀ հասցեով (սեփականատերը հանել է հաշվառումից կամ հաշվառված է օտարերկրյա պետության հասցեով), քվեարկությանը կարող է մասնակցել հետևյալ եղանակով.
մինչև 26.03.2020թ.անձը կարող է դիմել քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի հասցեն:
Դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, անձը ընդգրկվում է քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի ցուցակում և այդ մասին նրան տրամադրվում է տեղեկանք:
___________________________________________________

Հ.Գ.
Հաշվի առնելով այն, որ ՀՀ-ում հաշվառում չունեցող անձինք մեծամասամբ բնակվում են ՀՀ-ից դուս, տեղեկացնում ենք, որ դիմումը կարող է ներկայացվել նաև՝
--լիազորված անձի միջոցով,
--լիազորագրի համար պարտադիր նոտարական վավերացում չի պահանջվում.
--լիազորագիրը կարող է ուղարկվել լիազորողին նաև էլեկտրոնային կապի միջոցներով»։