A
A
Ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի Ոսկեպար գյուղը
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանական զինուժը այսօր՝ մարտի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը։
Այս մասին տեղեկանում ենք Ոսկեպարի գյուղապետարանի ֆբ-յան էջից։
«Մարտի 8-ին, ժամը 14․30-ից 15․00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից 2 կրակահերթ է արձակել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի վրա: Գնդակոծության հետեւանքով գնդակներից մեկը խոցել է Ոսկեպարի բնակիչ Սերյոժա Աղամյանի առանձնատան բաղնիքի պատը, մյուսը՝ դիպել բաղնիքում տեղադրված ջրի տարողությանը»,- գրված է էջում։
Ոսկեպար համայնքի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանն ասել է, որ գնդակոծությունը տևել է մոտ կես ժամ և որ գյուղում խուճապ չկա։