Բացել լրահոսը Փակել լրահոսը
87893953_4167873696572128_7666761221747507200_n
A A
Պաշտոնական

ԱԳՆ-ն հորդորում է ժամանակավորապես չայցելել որոշ երկրներ

ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն է հրապարակվել կորոնավիրուսի վարակի տարածման ներկա իրավիճակի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև․

 

Նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա և ԵՄ երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Իսպանիա) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Վերոնշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, կապ հաստատել տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։