Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երեւանի «Հալեպի շուկա»-ում (տեսանյութ)

Հալեպցի  Գեւորգը կոշիկի  սրահը երեք տարի առաջ  է բացել։  Պատահաբար չի ընտրել այս վայրը։  Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարեւանությամբ գործող   Հալեպի շուկայի աշխատակիցները սիրիահայեր են։

Նրա  ընտանիքը 4 տարի է՝  ինչ Սիրիայից տեղափոխվել է Հայաստան։ Ասում  է՝  խանութը բացելուց  առաջ  շուկան մանրակրկիտ ուսումնասիրել է ,  ծանրութեթեւ է արել նախկին սխալները, իսկ այսօր արդեն  հաճախորդների պակաս չունի։

Սեփական բնակարան Հայաստանում չունի։ Ամենաշատն այսօր դրա մասին է մտածում։Ասում է՝  եթե նույնիսկ բնակարանի վարձը կարող ես վճարել , բայց, եթե քոնը չէ, հանգիստ չես։  

Առեւտրի ծավալներից դժգոհ չէ։ Վաճառում է տարբեր երկրների արտադրության սպորտային կոշիկներ։

Լենա Շամլյանը Հայաստան  է տեղափոխվել ութ տարի առաջ։ Սկզբում այստեղ հաստատվելու  մտադրություն չեն ունեցել։ Սիրիական պատերազմը ստիպել է  փոխել մտադրությունը։

Ի դեպ, Հալեպի շուկա չմտած՝ զգում ես  թխվածքաբլիթների  բույրը։  Դրանք պատրաստվում են այս սրահում՝  տիկին Դալիթայի  բաղադրատոմսերով։ 

Մանրամասները՝ տեսանյութում