Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ashxatanq_texanqum_11.03.20.5e68a5fb3a0e4
A A
Պաշտոնական

Արցախի պաշտպանության նախարարը նկատված թերությունների վերացման վերաբերյալ տվել է հանձնարարականներ

Մարտի 9-11-ը պաշտպանության բանակի հարավային և հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումների, ինչպես նաև կենտրոնական ենթակայության զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ տեղանքում իրականացրել են անհրաժեշտ աշխատանքներ, որոնք միտված էին ճշգրտելու միավորումների, զորամասերի, տարբեր զորատեսակների ծառայությունների ու բաժինների գործողությունները առաջադրված մարտական խնդիրների կատարման և իրադրության հավանական զարգացումների դեպքում:

Անդրադառնալով արդի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղանքում իրականացվող աշխատանքները կարևորել է կոնկրետ իրավիճակի վերլուծության, հակառակորդի հավանական քայլերի գնահատման և համապատասխան գործողությունների իրականացման համատեքստում:

Դաշտային երթի ընթացքում իրականացված աշխատանքների ժամանակ մասնակից հրամկազմի ներկայացուցիչները հանդես են եկել ենթակա ստորաբաժանումների մարտական խնդիրների բնույթից բխող զեկույցներով ու առաջարկություններով:

Հրամկազմին ուղղված ամփոփիչ խոսքում պաշտպանության նախարարը նկատված թերությունների վերացման և հետագա անելիքների վերաբերյալ տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն