Քաղաքացիների շրջանում կա արդյո՞ք խուճապ՝ կորոնավիրուսի հետ կապված (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում կորոնավիրուս չկա և այդ առումով ոչ մի մտավախություն լինել չի կարող, պետք է ուղղակի պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները․ այսօր «Ա1+»-ի կողմից անցկացված հարցումների ժամանակ նշում էին քաղաքացիներից շատերը։
Հարցումները ցույց տվեցին, որ քաղաքացիների շրջանում խուճապ չկա, նրանք շարունակում են հաճախել աշխատավայր, երեխաներին ճանապարհել դպրոց և մանկապարտեզ։
«Կորոնայից մտավախություններ չունեմ, կանխարգելիչ միջոցներ եմ ձեռնարկում, ձեռքերս հաճախ եմ լվանում, սննդամթերքի մեջ օգտագործում եմ կիտրոն, սխտոր, քանի որ դիմադրողականությունը բարձրացնում է»,- նշում է քաղաքացի Սուքիասյան Արուսյակը և ավելացնում, որ երեկ դիմակ գնելու նպատակով այցելել է տարբեր դեղատներ, սակայն դիմակ չի եղել։
Ի պատասխան մեր հարցմանը, դեղատներից հավաստիացնում են, որ դիմակի խնդիր չունեն, վերջին շրջանում պահանջարկը նվազել է, հիմնականում քաղաքացիները նախընտրում են գնել ախտահանիչ նյութեր։
Իսկ ահա դպրոցականները նշում են, որ դպրոցի մուտքի մոտ բուժաշխատողի կողմից ստուգվում է աշակերտների առողջական վիճակը և հետո թույլատրվում ներս մտնել։ Բացակայությունների թիվն էլ մեծ չէ։
Մանրամասը՝ տեսանյութում։