Դասերը հետաձգելու հարցը քննարկելու կարիք չկա. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության նիստին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ ՄԻՊ գրասենյակ են դիմում՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ դասապրոցեսները դադարեցնելու վերաբերյալ։ Նա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին խնդրեց պարզաբանել, թե ինչ հնարավոր տարբերակներ կան։
«Օրինակ՝ տարբերակ կարող է լինելել, որ դասերը հետաձգվեն»,- ասաց նա։ Արման Թաթոյանին արձագանքեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Ըստ նրա՝ նման որորշում կայացնելու համար հիմնավորում է պետք, որոնք կվկայեն այն մասին, որ արդեն իսկ վիրուսի տարածում կա։
«Մեր դեպքերը շատ տեղայնացված են, շատ կոնկրետ են, և մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ, ու դեռևս նմանտիպ հարց քննարկելու կարիք չկա, խուճապի կարիք էլ չկա։ Տարածաշրջանում նվազագույն դեպքերով երկիրն ենք, և խիստ վերահսկողություն է իրականացվում բոլոր անցակետերում», -ընդգծեց Տիգրան Ավինյանը:
Նա հավելեց, եթե կարիք լինի, ապա նման որոշում մեկ օրվա ընթացքում կկայացվի:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ հավելեց, որ այդ հարցը կքննարկեն Կառավարության նիստից հետո՝ գաղտնի ռեժիմով։
«Նախարարությունը որոշումներ կայացնում է՝ հաշվի առնելով այն ցուցումները, որոնք կան համապատասխան գերաստեսչությունների կողմից։ Դրանք կքննարկվեն, պարոն Թաթոյան, հասարակությանը անպայման կտեղեկացնենք»,- ասաց նախարարը։