Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

 Եթե հեղափոխությունը չլիներ, Ամուլսարի հանքը շատ վաղուց շահագործված կլիներ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ջերմուկում իր ելույթի ժամանակ անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման խնդրին՝ նշելով, որ այս խնդրի խորքային պատճառն այն է, որ չունենք և չենք ունեցել վստահելի ինստիտուտներ։

Նրա կարծիքով՝ եթե ունենայինք վստահելի ինստիտուտներ և համոզված լինեինք, որ հաշվառել են բոլոր փաստարկները, ռիսկերը և  հնարավորությունները, այսօր կունենային հստակ պատասխան՝ խնդրի վերաբերյալ։

«Ես ուզում եմ մի ընդգծում անել հայրենակիցների համար, որոնք մտածում են, որ հեղափոխությունից հետո կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում՝ Ամուլսարի հարցը մեկընդմիշտ լուծելու համար։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ եթե հեղափոխությունը չլիներ, Ամուլսարի հանքը շատ վաղուց շահագործված կլիներ։ Կոչ եմ անում չկորցնել հարգալից վերաբերմունքը հեղափոխության և կառավարության նկատմամբ։ Թող հիշեն իրենց հեղափոխությունից առաջ և իրավիճակը՝ հեղափոխությունից հետո»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքն անհամաձայնություն ունի այն հայրենակիցների հետ, որոնց մի մասը ասում է՝ պետք է փակվի հանքի շահագործումը, իսկ մյուս մասը պնդում է հակառակը։ Իր դիրքորոշումն  այն է, որ պետք է գնալ ճշմարտությունը բացահայտելու ճանապարհով։

«Ես ասում եմ՝ մինչև վերջ անմնացորդ գնանք ճշմարտության հետևից և չվախենալ, դա հեշտ ճանապարհ չէ։ Ես կարող եմ վստահ ասել որ Ամուլսարի հարցում ես քիչ մարդկանցից եմ, որ ոչ մի շահագրգռվածություն, բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահագրգռվածությունից, չունեմ։ Եվ այդպես է լինելու մինչև վերջ»։

Մանրամասները՝ տեսանյութում