Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կառավարությունը հաստատեց «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը (տեսանյութ)

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի հաստատմանը։

Ըստ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի՝ տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալու համար նախարարությունը մշակել է «Հայկական Վիրտուալ Կամուրջ» ծրագիրը, որը նպատակ ունի Հայաստանը կապել համաշխարհային այլ տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, հնարավորություններն, սփյուռքի ներուժը։

«Բաղադրիչի իրականացման արդյունքում 2020թ. 45 հայ ձեռներեցները հնարավորություն են ստանում հատուկ մասնագիտական ծրագրերով այցելել «Գիտության և նորարարությունների» կենտրոն՝ Սիլիկոնյան հովիտ, ստանալու ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպել ներդրողների և վենչուրային կապիտալիստների և այլ գործընկերների»,- ասաց նախարարը։

Ըստ Հակոբ Արշակյանի՝ ծրագրի առանձնահատկություններից է Սիլիկոնյան հովտի «Դրեյփերի» համալսարանի հետ համագործակցությունը, որտեղ 2020թ․-ին 15 ձեռներեց անցնելով հատուկ մրցութային փուլը, հնարավորություն կունենան 7 շաբաթով մասնագիտական վերապատրաստաման դասընթացներ անցել այդ համալասարանում։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ծրագիրը որակեց խոստումնալից։

Մանրամասները՝ տեսանյութում։