Կոչ եմ անում ապրիլի 5-ին գնալ տեղամասեր` դուխով ասելու «Այո». Արման Եղոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍահմանադրական դատարանի հիմնական խնդիրն այն է, որ գերքաղաքականացված է։ Վայքում «Այո»-ի քարոզարշավի ժանմանակ նշեց ՀՀ Աժ «Իմ քայլը» պատգամավոր Արման Եղոյանը։
«Այսօրվա ՍԴ նախագահը, նախագահ և անդամ ընտրվելուց առաջ, եղել է Հանրապետական կուսակցության անդամ և շարունակում է մնալ և սպասարկել Հանրապետական կուսակցության վերնախավի շահերը։ Մեզ հաճախ ասում են՝ դե հիմա իրենց փոխեք, ձեր մարդկանց կբերեք։ Նախ կառավարությունն իրավունք ունի ԱԺ-ին առաջադրելու Սահմանադրական դատարանի 9-ը դատավորներից միայն 3-ին, իսկ մյուս 3-ին կարող է ընտրել Դատավորների ընդհանուր ժողովը, եւս 3-ին՝ ՀՀ նախագահը։ Այսինքն՝ Կառավարութոյւնը ցանկության դեպքում չի կարող նշանակել իրեն հաճելի մարդկանց։ Կառավարությանը պետք էլ չի, որ իրեն ենթակա դատավորներ լինեն»։
Արման Եղոյանը նշեց, որ շատ անգամ իրենց մեղադրում են դաշտը մոնոպոլիզացնելու մեջ, ինչը իրականությանը չի համապատասխանում։
«Սա չի նշանակում դատական իշխանության քաղաքականացում, հակառակը՝ այն բերելու է ապաքակականացման։ Կոչ եմ անում ապրիլի 5-ին գնալ տեղամասեր՝ դուխով ասելու «Այո»»։