Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նախորդներն իրենց «բանդաներով» պահեցին իրենց իշխանությունը․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Նախորդ ընտրությունները՝ թե համայնքապետի, թե ավագանու, թե տարբեր, ոնց որ մարտական գործողությունների մասնակցեինք, ոստիկանությունը մի կողմից էր հարձակվում, Ազգային անվտանգությունը մի կողմից, գումարային պայմաններով ձայն տալ և այլն, կպնում էին մեր ինքնասիրությանը, այսօր Վայքում կայացած քարոզարշավի ժամանակ, դիմելով քաղաքացիներին, նշեց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Մեր պետությունը նախորդ իշխանությունների ժամանակ տեղում դոփեց, որովհետև հնարավորություն չտվեց, որ ժողովուրդն իր իշխանությունը ձևավորեր։ Նախորդ իշխանությունները իրենց համարեցին իշխանություն և ձևավորեցին մի քանի «բանդաներ» և այդ «բանդաներով» պահեցին իրենց իշխանությունը»։

Սասուն Միքայելյանը նշեց, որ այս իշխանության ժամանակ ամենակարևորը, որ ձեռք ենք բերել, ազատությունն է․

«Մենք մեր ինքնասիրության տերն ենք, մեկի «ախրանիկը» չի կարա գա, մեքենայով կանգնի, մեր ինքնասիրությանը կպնի։ Ընտրությունների ժամանակ ի՞նչ էր կատարվում, գումարով ձայն էին առնում, նորմալ իշխանությունը, իր ժողովրդին, ազգին սիրող մարդը չի կարող այդքան ժողովրդին արհամարհի։ Եկավ մի օր, որ ձեր համբերության բաժակն էլ լցվեց, ձեր կամքի ուժով և նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ քշեցինք նախորդ իշխանությանը»։

Նա ընդգծեց, որ երկու տարվա ընթացքում առաջընթաց է նկատվում տարբեր ոլորտներում՝ բանակում,  առողջապահության մեջ, սակայն կան խնդիրներ, որոնցից մեկը Սահմանադրական դատարանն է։

«Այստեղ հավաքվածների 80 տոկոսը դատարանների հետ առնչվել է, և պարզ է՝ ինչ է կատարվել։ Չի կարող օրենսդիր, գործադիրը մի մարմինն լինի, իսկ ՍԴ-ն նախորդներից թողած ռումբ լինի մեր տակը։ Այսօր Սահմանադրական դատարանի փոփոխությունը պարտադիր պայման է, առանց որի այս իշխանությունը չի կարող գործել ի փառս ձեզ և պետականության։ Հայցում ենք ձեր ձայնը, որպեսզի հնարավորություն տաք ձևավորել նոր դատական մարմին, որ ամեն ինչ ընկնի իր տեղը։ Դուք մեծ քայլ եք արել հեղափոխության ժամանակ։ Երկրորդ քայլը պետք է անեք, որ ամուր կանգնենք մեր պետականության հիմքերի վրա»,- ավելացրեց նա։