Համանախագահները պետք է ընկալեն սխալը․ Թեւան Պողոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական կողմը պետք է հայտարարի, որ Ղարաբաղի այսպես կոչված «Ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ միջնորդ երկրների ներկայացուցիչների հանդիպումներն անթույլատրելի են,- ասում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։ Ըստ նրա՝ պետք է արվի այդ հայտարարությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պիտի զգան՝ իրենց երկրների դեսպանների սխալը։
«Մեր դիվանագիտությունը, վստահ եմ՝ կարող է գտնել մեխանիզմները, որի վրա համանախագահները կընկալեն, որ սխալ վարքագիծ է եղել, ու իրենք էլ կսկեն խնդիրը լուծել, եւ պետք է պահպանի այն հարաբերությունները, որ կարողանա մարդկանց բերել սեղանի շուրջ»,- ասաց նա։
Բայց առավել այսօր նրան հետաքրքրում են Արցախում տեղի ունեցող ներքին գործընթացներները։
«Հայաստանը Արցախի ընտրություններում պետք է այնպիսի դերակատարում ունենա, որ ընտրություններից հետո ասենք՝ Արցախի պետականությունը ավելի ուժեղացված է»,- ասում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։
Նա չի փորձում կանխատեսել, թե կլինի Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ․որոշումն ընտրողին է։
«Պետք է հասկանալ, որ ընտրությունները գործընթաց են, որտեղ տարբեր մարդիկ տարբեր թեկնածուներ են նախընտրում, եւ կարող որեւէ մեկը չհաղթահարի։ Կլինի, թե ոչ, ինձ ամենաքիչն է հետաքրքրում»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում