Բացել լրահոսը Փակել լրահոսը
fab783ad262fd33885940ad4796b56e9.thumb
A A
Պաշտոնական

Այրվել է մոտ 1 տոննա անասնակեր

Մարտի 12-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 16։56-ին։ Ամբողջությամբ այրվել է տան բակում կուտակած մոտ 1 տոննա անասնակեր։