Բացել լրահոսը Փակել լրահոսը
թումո
A A
Հասարակություն

Թումո Երևանի շենքի 6-րդ հարկում շինարարական աշխատանքները դադարեցվել են. Թումո ՍՏԿ

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Ֆեյսբուքի էջում գրված է․

Այս առավոտ մենք տեղեկացանք, որ Թումո Երևանի շենքի 6-րդ հարկում շինարարական աշխատանքներին մասնակցող անձի մոտ հայտաբերվել է արդեն հայտնի վիրուսը:

Ահա մի քանի փաստ այդ մասին.

1. Այդ անձը Թումոյի աշխատակից չէ: Նա պայմանագրով աշխատում է մեր վարձակալներից մեկի հետ:

2. Այդ անձը չի ունեցել մուտք դեպի Թումո Երևանի կրթական տարածք ու չի ունեցել շփում որևէ ուսանողի, աշխատակցի կամ վարձակալող ընկերությունների աշխատակիցների հետ:

Այս պահին 6-րդ հարկում շինարարական աշխատանքները դադարեցվել են: Մենք հետևում ենք իրադարձություններին ու մաղթում ենք այդ մասնագետին շուտափույթ ապաքինում», նշված է հայտարարությունում, որի հեղինակները հիշեցրել են, որ ավելի վաղ ժամանակավորապես դադարեցվել էին դասերը Հայաստանի ու Արցախի բոլոր կենտրոններում մինչև ապրիլի 12-ը: