Բացել լրահոսը Փակել լրահոսը
182833
A A
Հասարակություն

Մաշտոցի պողոտայով իրար հետեւից սլացել են տասնյակ շտապօգնության մեքենաներ. ԱՆ-ի մեկնաբանությունը․ Հայկական ժամանակ

Ականատեսների փոխանցմամբ, այսօր առավոտյան ժամը՝ 10:30-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայով իրար հետեւից սլացել են շտապօգնության շուրջ մեկ տասնյակ մեքենաներ: Դա որոշակի տագնապ է առաջացրել տարածքի բնակչության շրջանում: 

ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պատասխանելով մեր հարցին, ասացին, որ մեծաթիվ այդ մեքենաների երթը կապված է եղել կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներով: Նրանց խոսքով՝ կատարվում են համաճարակաբանական միջոցառումներ:

Մեր ճշտող հարցին, թե արդյոք այդ մեքենաներով Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները մեկուսացնելու նպատակով Էջմիածնից տեղափոխում էին կորոնավիրուսով հիվանդ անձանց հետ շփված մարդկանց, դրական պատասխան ստացանք: