Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Պարզվել է, որ Օրբելյանի պայմանագիրը մինչեւ 2021-ի օգոստոսն է (տեսանյութ)

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի պաշտոնավարման ժամկետը, պարզվել է, լրանում է ոչ թե 2020 թվականի, այլ 2021-ի օգոստոսին: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ինքը՝ մաեստրոն։

«Ես դեռ երկու շաբաթ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացի, որ այս տարի լրանում է իմ պաշտոնավարման ժամկետը, քանի որ ընդհանրապես պայմանագիր ստորագրվում է երեք տարով: Այնինչ պարզվում է, որ ինձ հետ պայմանագիրը ստորագրվել է չորս տարով, և այս մասին ինձ տեղեկացրեց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը»

«Ա1+»- ի հարցին՝ երբ են թատրոնում սպասվում արտիստների ատեստացիաները, նաև որ ատեստացիաների անցկացման հետ կապված կան անանուն մեղադրական նամակներ, որ սա արտահեթ է և միտված է որոշ արտիստներից ազատվելուն, պարոն Օրբելյանը պատասխանեց, որ ատեստացիաներն առայժմ կհետաձգվեն, քանի որ այն մասնագետները, որոնք պետք է ներկա լինեին, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված՝ Հայաստան չեն կարող ժամանել: Ինչ վերաբերում է մեղադրանքներին և անանուն նամակներին, ապա դա անհիմն մեղադրանքներ են: Սա ընդամենը հերթական ատեստացիաներն են, որ անցնում են թե՛ արտիստները, թե՛ երաժիշտները երեք տարին մեկ: