A
A
Արտահերթ քննարկում՝ Զվարթնոց բժշկասանիտարական հսկիչ կետում
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ Զվարթնոց բժշկասանիտարական հսկիչ կետում անցկացվել է արտահերթ աշխատանքային քննարկում։
Կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում քննարկումների համաձայն` ժողովի ժամանակ ԱԱՏՄ աշխատանքային թիմին տրվել են նոր ցուցումներ եւ հանձնարարականներ։
Քննարկվել են նաեւ քսանչորսժամյա ուժեղացված վերահսկողական աշխատանքների հերթապահությանն առնչվող հարցեր։