Վեհափառ տեր, խնդրում ենք կատարել պատարագը առանց հավատացյալների․ Արման Բաբաջանյան
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշում է․
«Էջմիածնի եկեղեցիներում այսօր պսակի արարողություններ են տեղի ունեցել, վաղն առավոտյան, նախնական տեղեկություններով, կայանալու են ժամերգություններ և սրբազան պատարագի արարողություններ:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը կարելի է ենթադրել, որ Մեծի պահոց այս շրջանում աստվածային օրհնություն փնտրող բազմաթիվ հավատացյալներ (առավելապես համաճարակի համար խոցելի խումբ համարվող ավագ տարիքի անձինք) Երևանից և այլ բնակավայրերից գերբեռնված տրանսպորտով կմեկնեն Էջմիածին՝ Սբ. Գայանե եկեղեցի և այլ եկեղեցիներում կմասնակցեն սրբազան պատարագին՝ էջմիածնի բնակիչների հետ կողք-կողքի:
Հավարտ և հընթացս պատարագի հավատացյալները կհամբուրեն եկեղեցու սրբագործված պատերը, սրբանկարներն ու քահանայից աջն ու խաչը:
Պատարագին մասնակցելուց հետո Երևանից և այլ բնակավայրերից պատարագին մասնակցած հավատացյալները կվերադառնան և...
Մայր աթոռի իմ շատ սիրելի միաբաններ, Վեհափառ տեր, խնդրում ենք կատարել պատարագը առանց հավատացյալների: Ես խոստանում եմ խնդրել լրատվամիջոցներին, որպեսզի ապահովեն պատարագների օնլայն հեռարձակումը»։