A
A
Ինչպես է ախտահանվում մետրոն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով ախտահանվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտը: Այսօրվանից սկսած ախտահանման աշխատանքներ կիրականացվեն ամեն օր՝ յուրաքանչյուր հերթափոխից հետո։
Ընդհանուր առմամբ ամեն օր կախտահանվի շուրջ 150 ավտոբուս, 40 տրոլեյբուս և մետրոյի 30 վագոն: Կեսգիշերն անց ախտահանվեցին նաև մետրոյի բոլոր վագոնները։
Այս աշխատանքներն կիրականացվեն ամեն օր՝ առնվազն մինչև մարտի 23-ը։
Հիշեցնենք, որ մինչ այդ արդեն ախտահանվել էին ավտոբուսներն ու տրոլեյբուսները։