Բացել լրահոսը Փակել լրահոսը
թրամփ
A A
Քաղաքականություն

Թրամփը կորոնավիրուսով վարակված չէ, թեստի պատասխանը բացասական է ցույց տվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ  կորոնավիրուս չի հայտնաբերվել, հայտնել է նրա բուժող բժիշկ Շոն Կոնլին, գրում է ԲԲՍ-ին:
 
«Այսօր երեկոյան ես ստացել եմ հաստատում, որ Թրամփի թեստը բացասական արդյունք է տվել», - ասվում է բժշկի հայտարարության մեջ։
 
Թրամփը Ֆլորիդայում Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ հանդիպումից հետո որոշել է կորոնավիրուսի վերաբերյալ անալիզներ հանձնել:
 
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ բրազիլական պատվիրակության առնվազն 5 անդամ վարակվել է կորոնավիրուսով: Վիրուսի ախտանշանները, մասնավորապես, հայտնաբերվել են Բրազիլիայի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Ֆաբիո Վայնգարտենի մոտ: Վարակվածների թվում է Մայամիի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսը։ Բոլսոնարի թեստի արդյունքները բացասական են։