Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արտակարգ դրություն մինչև ապրիլի 16-ը․ Ռուստամ Բադասյանը ներկայացրեց ընթացակարգերը (տեսանյութ)

Կառավարության արտահերթ նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց արտակարգ դրության պայմաններից բխող գործընթացները։

Վարչապետը հետաքրրքվեց, թե ըստ էության ստացվում է, որ ՀՀ քաղաքացիներին արգելո՞ւմ են ՀՀ-ի տարածքը լքել կոնկրետ ուղղություններով։

Ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանն ասաց, որ ցամաքային ուղղություններով արգելվում է ելքը, իսկ օդային եղանակով տարածքը լքելու դեպքում քաղաքացիները վերադառնալուն պես կանցնեն կարանտինային ստուգման միջոցառումներ։ Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ երկրներ կան, որոնց հետ պայմանավորվածություն է ձեռք բերել քաղաքացիների ելքերն ու մուտքերը փակելու համար։

«Քիչ առաջ Ռուսատանի Դաշնության վարչապետի հետ հեռախոսազրույց ունեցա, պայմանավորվեցինք, որ երկշաբաթյա ժամկետում հաղորդակցությունը ուղևորափոխադրումների մասով դադերեցնել, ապահովելով միայն քաղաքացիների վերադարձը Ռուսաստան ու Հայաստան։ Պայմանավորվեցինք նաև, որ բեռնափոխադրումները կշարունակվեն նույն ռեժիմով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նշեց, թե մտավախություն ունեն։

«Մեզ համար մտավախեցնողը նման շարժերի կառավարումն է։ Մենք կարող ենք իրավիճակ ունենալ, երբ ցանկը, որը հրահանգվում է Առողջապահության նախարարի կողմից, կարող է փոփոխության ենթակալ լինել։ Այսօր դինամիկա ունենք մի ուղղությամբ, վաղը՝ մյուս ուղղությամբ և այդ ցանկը կարող է փոխվել բավականին արագ ու մենք չենք կարողանալու սա կառավարել»,- ասաց նա։

Զոհրաբ Մնացականյանը առաջարկեց, որ անցակետով թույլ տան Հայաստան մուտք գործել այն մարդկանց, որոնք հետևյալ կատեգորիայից են։

«Բնականաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ՀՀ քաղաքացիների ընտանքի օտարեկրյա պետությունում քաղաքացիություն ունեցող անդամների համար, օտարերկրյա պետության դիվանագիտական անձնագրեր կրող անձանց՝ ծառայողական նպատակներով, և կանոնավոր բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպաորտային միջոցների վարորդների համար, ինչպես նաև պարեկի որոշմամբ՝ այլ անձանց համար»,- ասաց նա։

Զոհրաբ Մնացականյանը նշեց նաև, թե ում է թույլատրվում Հայաստանից մեկնել։ Նրանք են՝ օտարերկրյա քաղաքացիները, օտարերկրյա պետության քաղաքացիների ընտանիքի ՀՀ քաղաքացիություն ունեցող անդամները, կանոնավոր բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպաորտային միջոցների վարորդները, ՀՀ դիվանագիտական անձնագրեր կրող անձինք՝ ծառայողական նպատակներով, ինչպես նաև պարեկի որոշմամբ՝ այլ անձինք։