Ասողին լսող է պետք: Չլսելու պատճառով վիրուսն այսօր տարածվել է Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը այսօր Ազգային ժողովում լրագրողների հարցադրմանն ի պատասխան, թե ինչո՞ւ է առանց դիմակի, հումորով վերահաստատեց մի քանի օր առաջ արած իր պնդումը.
«Լավ մարդկանց կորոնավիրուսը չի դիպչում»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչով է պատրաստվում օգնել պետությանը, Ծառուկյանն ասաց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է օգնել:
Արտակարգ դրության վերաբերյալ ասաց.
«Ամենակարևորը էսօր ժողովրդի առողջական վիճակն է, որ պետք է ապահովվի, և իհարկե երկու շաբաթ առաջ ես ասացի, որ եթե, օրինակ, Պարսկաստանից գալիս են մեր հայրենակիցները, 14 օր լիարժեք պետք էր նրանց կարանտինի մեջ պահել, որոշ տհասներ այլ կերպ էին մեկնաբանել իմ ասածը»:
Նրա խոսքով՝ եթե այդ քայլերն արվեին, վիրուսն այդպիսի տարածում չէր գտնի:
«Մարդիկ պետք է գործ կատարեն: Ասողին լսող է պետք: Չլսելու պատճառով վիրուսն այսօր տարածվել է Հայաստանում»:
ԲՀԿ ղեկավարն ասում է՝ այսօրվանից երկու ամիս ժամկետով պետք է դադարեցվեն բոլոր բանկային տոկոսադրույքները, մայր գումարները, որովհետև այսօր առևտուր չկա, մարդ չկա, իսկ մարդկանց վրա դրված է, որ պետք է մայր գումարը կամ տոկոսադրույքները վճարեն:
«Պետք է սառեցվեն մայր գումարները, մինչև շարժը սկսվի, որ մարդիկ երկրորդ հարվածը չստանան»:
Ծառուկյանի կարծիքով՝ հիմնական խնդիրը կախված է ժողովրդից, ամեն մեկը իր վրա պիտի դնի իր պատասխանատվությունը, և ամեն ինչ կվերջանա: