Մենք աջակցում ենք արտակարգ դրություն հրավիրելու այս որոշումը. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄենք աջակցում ենք արտակարգ դրության հրավիրելու այս որոշումը և կարծում, ենք այն արագ պետք է գործի. նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք մեր քաղացացիներին հորդորում ենք հարսանիք չանել, տեսնում ենք հորդորով չի ստացվում հետևաբար՝ պետք է գործի իրավական ռեժիմ, որ մարդիկ դրա շրջանակներում իրենց վարքը կազմակերպեն, որը կկանխի վարակի տարածումը և պետությանը հնարավորություն կտա իր գործողությունները ավելի օպերատիվ իրականացնել»:
Դիտարկմանը՝ թե ինչու դիմակ չի կրում նա պատասխանեց.
«Ես գիտեմ, որ դիմակ պետք է կրել երբ շրջապատումդ մեկը հիվանդ է»:
Անդրադառնալով ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեին Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ արտակարգ դրության ժամանակ ընտրություններն արգելվում են, ըստ այդմ՝ իշխանությունները կորոշեն:
Իսկ արդյո՞ք արտակարգ դրությունը ուշ ընդունվեց թե ոչ, Մարությանը նշեց.
«Բացթողումներ շատ կան, բայց հիմա դրա ժամանակը չէ»:
Իսկ ընդդիմությունն այս իրավիճակից շահող դուրս կգա թե ոչ, ըստ Մարուքյանի՝ այդ հանրաքվեն ոչ միայն այն ժամանակ իմաստ չուներ այլև հիմա իմաստ չունի: