Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երեք ախտորոշված դեպքերն էլ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ԱԺ ԼՀԿ պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը վարչապետին հարց ուղղեց կապված արտադրամասերից մեկում արձանագրված կորոնավիրուսի դեպքի հետ, նշեց, որ քաղաքացիները հետաքրքրվում են՝ որտե՞ղ է դեպքը, վարչապետն ասաց, որ զուտ էթիկապես ճիշտ չէ այդ ընկերության անունը տալը.

«Կարող եմ ասել, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում է և երեք ախտորոշված դեպքերն էլ Երևանի շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ են»:

Պտգամավորը նաև հարց բարձրացրեց, որ Վայքից են ստանում ահազանգեր, թե մարդկանց մեկուսացնում են, ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեղրեցի տղան եղել է Վայքում և այն բիստրոյում, որտեղ եղել է նաև ինքն անձամբ.

«Երբ ախտորոշվում է որևէ դեպք, առաջին գործը, որ անում է Առողջապահության նախարարությունը, պարզում է նրա այն հնարավոր կոնտակները, որոնց նա կարող էր վարակ փոխանցել: Ես չեմ բացառում, որ այդ սուպերմարկետի աշխատակիցներին հրավիրած և ինքնամեկուսացրած լինեն, որովհետև հնարավոր է, որ նրանց մոտ մոտիկ կոնտակտ է եղել»:

Նրա խոսքով՝ սա արվում է հենց հանրության առողջությունը և անվտանգությունն ապահովվելու համար:

Պատգամավորն արձագանքեց, որ կեղծ լուրերը կարող են վնասել իրավիճակն, ի պատասխան Փաշինյանն ասաց.

«Ովքեր կորոնավիրուսի հետ կապված կտարածեն կեղծ տեղեկատվություն, կենթարկվեն պատասխանատվության»: