Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Վերին Լարսում բեռնատարների կուտակումները բացառապես կապված է եղանակի հետ. Փաշինյան (տեսանյութ)

« Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Հայկ Գևորգյանը այսօր Աժ-ի նիստի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին նշեց, որ կա տեղեկություն, ըստ որի Վերին Լարսում բեռնատարներ են կուտակված,  այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվո՞ւմ են, թ՞ե ոչ:

Վարչապետը հավաստիացրեց, որ վերին Լարսում կուտակումները բացառապես կապված են եղանակի հետ.

«Այսօր թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի վարչապետերի հետ ունենք պայամանավորվածություն, որ մենք պետք է բեռնափոխադրումները բնականոն իրականացնենք, հաշվի առնելով ռիսկերը, մասնավորապես՝ պայմանավորվել ենք, որ Վրաստանի հատվածը հատելուց հետո,  հայ վարորդները և բեռնատարները կուղեկցվեն մինչև վերին Լարս: Ռուսատանի Դաշնության վարչապետի հետ էլ խոսել ենք, որ բեռնափոխադրումներ իրականացնելու ենք բնականոն ձևով»:

Արմեն Գևորգյանը նկատել տվեց, որ Վերին Լարսում կարող են լինել այնպիսի ապրանքներ, որոնց ուշացումը կարող է առաջացնել գների բարձրացում:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է միջամտի և վերահսկի: Իսկ նման դեպքերում սպառողները իրավունք ունեն վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ, ովքեր այդպիսի վարքով հանդես կգան:

Հայկ Գևորգյանը հետաքրքրվեց նաև  թե  բարվոք և ոչ բարվոք երկրները որոշելիս օգտվո՞ւմ են իրենց հայտարարած թվերից,  թե՞ այլ տեղեկատվության աղբյուրներից էլ են տեղեկանում. 

«Օրինակ՝ Իտալիան ունի 62 մլն բնակչություն, 20 հազար վարակված, Գերմանիան 83 մլն բնակչություն՝ 56000 վարակված , Թուրքիան 83 մլն բնակչություն՝  18 վարակված, այստեղ ակնհայտ կեղծ տեղեկություն է , հավանաբար քաղաքական նկատառումներից ելնելով այս թիվը սուտ թիվ է: Մենք գործ ուենք, ոչ թե վարակվածների, այլ պաշտոնապես հայտարարված թվի հետ»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերաբերմունքը գործընկերների հետ վստահությունից է բխում, եթե պետությունը հայտարարում է՝ պետք է ի գիտություն ընդունենք, մենք մեր տվյալներով կարող ենք մեր քաղաքականությունը որոշել։