Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«ՀՀ քաղաքացիները կարող են գնել այն ամենը, ինչ ուզում են և այնքան, ինչքան ուզում են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը խնդիր բարձրացրեց, որ հանրային սննդի վաճառքի կետերում մարդիկ փորձում են կատարել հնարավորինս շատ գնումներ.

«Սուպերմարկետներում և խանութներում կուտակումներ են, որը չի խրախուսվում հիվանդության տարածման առումով, երկրոդը մեծածավալ գնումները այդ ապրանքների պահպանման առումով  կարող են խնդիրներ առաջացնել, բացի այդ, այս մեծածավալ գնումները կարող են առաջացնել պարենային անվտագնության խնդիր»:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ առաջնային սննդամթերքների և սպառման իրերի շրջանառության ծավալները արդյո՞ք պատրասվում են սահմանափակել:

«Դուք հիմա աժիոտաժ եք նկարագրում, ես հիմա գրեցի ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարող էդուարդ Մարտիրոսյանին, ինձ ասում են, որ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»:

Պատգամավորները արձագանքեցին, որ սուպերմարկետներում վերջին ժամերին առաջացրել է հավելյալ պանիկա, ինչին ի պատասխան վարչապետն ասաց.

«ՀՀ քաղաքացիները կարող են գնել այն ամենը, ինչ ուզում են և այնքան, ինչքան ուզում են, և ես համոզված եմ, որ չի պրծնի»:

Դահլիճից արձագանքեցին, որ արդեն ծեծկրտուք է սկսվել, վարչապետն ասաց, եթե հորդորի որ չգնան առնեն, մարդիկ կմտածեն, որ իսկապես խնդիր կա:

«Ես չեմ կարծում, որ մենք որևէ բանի վաճառքի սահմանափակման խնդիր ունենք այս պահին, ես հույս ունեմ, որ ինձ կբացատրեն, թե այս նկարների առկայության պարագայում ինչու են  ինձ ասում, թե աժիոտաժ չկա»:

Րոպեներ անց վարչապետին ուղարկվեցին նկարներ, որտեղ երևում են, որ մթերային  խանութներում գնորդներ գրեթե չկան: