Եթե բանկերը պետության հետ ակտիվ աշխատեն մենք շահած դուրս կգանք. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ-ում արտակարգ դրություն հաստատելու կապակցությամբ Աժ-ի հատուկ նիստի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի քանի հարցեր առաջադրեց, կապված բանկերի աշխատանքի և հանրային սննդի հետագա աշխատանքների հետ կապված:
Նա առաջարկեց, որ միջին կամ փոքր բիզնեսին 3 ամսով հնարավորություն տալ, ինչը մեծ օգնություն կլինի, սակայն դա չի նշանակում, որ հարկերը չպետք է վճարեն :
«Խոշոր գործարարները կարող են սպասարկել իրենց վարկերը, բայց միջին տնտեսվարողը կարողացել է հյուրանոց կառուցել վարկային ռեսուրսի շնորհիվ և հույս ունի, որ պետք է ունենա հաճախորդներ, որ սպասարկի վարկը , իսկ հիմա հասկանում ենք, որ կդժվարանա սպասարկել: Կարևոր է նաև, որ հանրային սննդի կետերի առաքման հնարավորությունները պահենք, եթե անգամ հանրային սնունդը փակվի»:
Նիկո Փաշինյանը պատասխանելով դիտարկմանը ասաց, որ սա լավ առիթ է օնլայն առևտուրը և առաքման ծառայությունները զարգացնելու, իսկ ինչ վերաբերում է սպառողական վարկերին, ապա կցուցադրվի անհատական վերաբերմունք:
«Բանկը և բիզնես վարողը համատեղ պայմանվորվել են և ծրագրով տրված վարկերի պարագայում կա պայմանավորվածություն: Կենտրոնական բանկի նախագահն ասել է, որ 6 ամիս տեղի է ունենալու հետաձգումներ՝ օրինակ Ազգային հիփոթեկային հիմնադրամի, և բնակարան երիտասարդներին սոցիալական ծրագրերի ժամանակ: Այսօր բանկերի մեջ մրցակցութուն կա և հաճախորդը ոչ մի խնդիր չի ունենա»:
Սերգեյ Բագրատյանն ավելացրեց .
«Պետք է փորձենք բանկերի վրա սոցիալական պատասխանատվության խնդիր դնել, որպեսզի ակտիվ վարկային քաղաքականություն վարեն, հատկապես՝ փոքր և միջին բիզնեսի վարկավորման հետ կապված: Եթե բանկերը պետության հետ ակտիվ աշխատեն՝ մենք շահած դուրս կգանք»: