Հիմք չեմ տեսնում Արցախում նախագահական ընտրությունների հետաձգման համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնցյալ շաբաթ Տավուշի ուղղությամբ և Նախիջևանի հատվածում ունեցանք սահմանի վրա ռմբակոծութjուններ, դիվերսիայի փորձ և զոհ: Որքանով են զինված ուժերը պատրաստ արտաքին դրության դեպքում արտաքին սպառնալիքին պատասխանել. այսօր Աժ-ի նիստի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանից:
«Այո, սահմանային միջադեպերը ցավոք սրտի շարունակվում են և մեր կոչն է թույլ չտալ իրավիճակի էսկալացիա: Իհարկե փոխադարձ մեղադրանքներ են հնչում միշտ, թե ով սկսեց, դրա համար սահմանային միջադեպերի հետաքննության գործուն մեխանիզմ պետք է ունենալ: Իսկ ինչ վերաբերվում է մեր զինված ուժերին, ապա 2018-2019 թվականներին սպառազինության գնումները մենք եռապատկել ենք՝ ձեռք ենք բերել ժամանակակից և գերժամանակակիվց զենք- զինամթերք, նաև զինվորների սննդի և հագուստի նոր կարգը, ինչպես նաև աշխատավարձերի շոշափելի բարձրացումը, ինչը զինված ուժերի մարտունակությունը բարձրացրել է»,-պատասխանեց Փաշինյանը:
Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց, արդյո՞ք հնարավոր է, որ մարտի 31-ին կայանալիք Արցախի նախագահական ընտրությունները հետաձգվեն.
«Արցախում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել և կոչ եմ անում ծայրահեղ անհրաժեշտութան դեպքում ճամփորդել դեպի Արցախ և դեպի Հայաստան: Ես հիմք չեմ տեսնում, որ խոսենք Արցախում նախագահական ընտրությունների հետաձգման հետ կապված»:
Արման Բաբաջանյանը կրկին հետաքրքրվեց, արդյո՞ք դոլարի արժևորման և դրամի արժեզրկման հետ կապված այս նոր զարգացումները տնտեսության վրա ազդելու են, թե ոչ և որքանով են կառավարելի ռիսկերը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ 2020 հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի միջազգային արտարժութային ռեզերվները ռեկորդային բարձր մակարդակի վրա են՝ 833 մլն է: Իսկ 2019 թվականի Կենտրոնական Բանկը Հայաստանի պատմության մեջ աննախադեպ ծավալների դոլար է գնել և պահուստավորել ՝560 մլն դոլար: Արժույթի միջազգային հիմնադրամի ունեցած պայմանվորվածությամբ 240 մլն դոլարի վարկային համաձայնություն ունենք, որ ցանկացած ժամանակ կարող ենք օգտագործել, եթե անհրաժեշտ լինի մեր ֆինանսական համակարգի կայունացման համար. վստահեցրեց նա: