Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Պաշտոնական

«Տրամադրվենք ավելի մեծ պատասխանատվության»․ արտակարգ դրություն. օր 1. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ այս պահին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 52 դեպք, որից 32-ը կապված են Էջմիածնում տեղի ունեցած նշանդրեքի հետ, իսկ 11-ն էլ՝ Երևանի արտադրամասերից մեկում կորոնավիրուսի գրանցված դեպքի։

Թե ինչո՞ւ են դեպքերը երեկ երեկոյան կտրուկ աճել, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Առողջապահության նախարարությունը որոշել է մեկուսացվածներին թեստավորել, որից 7-ը հաստատվել է։

«Ընդ որում՝ այդ 7 անձինք որևէ ախտանշան չեն ունեցել»,- նշեց վարչապետը։

52 գրանցված դեպքերից թոքաբորբ են տանում 2-ը։

«Առողջապահության նախարարությունը երաշխավորում է, որ այդ մարդիկ բուժվում են։ Նրանցից մեկի ջերմությունը 36,8 է եղել, իսկ մյուսինը՝ 37։ Իսկ մյուսները չունեն ջերմություն»,-ասաց վարչապետը և ներկայացրեց, թե մյուսներն ինչ ջերմություն ունեն։

Կառավարության ղեկավարը շեշտեց, որ իրավիճակը յուրաքանչյուրի պարագայում անհատական և սոցիալական պատասխանատվությունն է, իսկ պետության ռազմավարությունն այն է, որ քանի դեռ հնարավորություն կա, դեպքերին հետևում են, և անհրաժեշտության դեպքում մեկուսացնում մարդկանց։

«Բայց փաստն այն է, որ մենք հիվանդանոցներում պահում ենք այն մարդկանց, որոնք բուժման որևէ կարիք չունեն։ Մեր առաջին դեպքում, այդ մարդը 14 օր մնաց հիվանդանոցում, որևէ բուժում չեղավ, և 15-րդ օրը նրան ախտորոշեցին, թեստը բացասական էր և նա գնաց իրենց տուն։ Նկատի ունեմ, որ մենք պետք է հասկանանք, թե որքանով է նպատակահարմար որևէ բուժման կարիք չունեցող մարդուն պահել հիվանդանոցում։ Մենք պետք է է մտածենք հետևյալի մասին, որ այդ մարդը նույն հաջողությամբ կարող էր իր տանը ապրել, այն պայմանով, որ 14 օրվա ընթացքում այլ մարդկանց հետ շփում չպետք է ունենար։ Երբ որ այսպես ենք նայում հարցին, մենք հասկանում ենք, որ կորոնավիրուսը այդքան էլ սարսափելի չէ, ինչքան իր մասին ընդունված է ասել, եթե խոսքը 70-ից ցածր տարիք ունեցող, կամ խրոնիկական հիվանդություն չունեցող անձանց մասին է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նույնն, ըստ վարչապետի, Ծաղկաձորում գտնվող մեկուսացվածների մասին է, բացառությամբ թոքաբորբով 2 պացիենտների, որոնք բուժվում են թոքաբորբի դեմ։

«Եթե մենք կարողանանք մեր ինքնաքաղաքացիական պատասխանատվության աստիճանն այնքան բարձրացենլ, որ մեզնից յուրաքաչյուրը հասկանա, որ կարող է կորոնավիրուսով վարակվել, ինչպես տարին մի քանի անգամ մենք վարակվում ենք գրիպով։ Պարզապես պատասխանատվության մակարդակն այնքան բարձր լինի, որ մենք հասկանանք՝ խրոնիկական հիվանդություն ունեցող, տարիքով մարդկանց մեկուսացնենք, այսինքն՝ կարող է այնպես լինել, որ այդ մարդիկ ժամանակն իրենց տանը անցկացնեն։ Սրա համար պետք է երաշխիք, որ այդ մարդիկ անզգուշությամբ կամ դիտավորությամբ որևէ մեկի չեն վարակի։ Չնայած արտակարգ դրություն է, կարծում եմ առավել արդյունավետ միջոցը ոչ թե ոստիկանական ուժեր դնելն է տների դռների մոտ, այլ քանի որ մենք մի հանրություն ենք, մենք պետք է պայմանավորվենք, որ մենք պետք է տրամադրվենք ավելի մեծ պատասխանատվության։ Եթե այսպես վերաբերենք, մեր կորոնավիրուսային իրավիճակը և լարվածությունը միանգամից կընկնի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։