Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սեւակ Միքայելյան
A A
Քաղաքականություն

 Հրազդանում 4000 դիմակ կբաժանվի․ քաղաքապետ

Հրազդանի քաղաքապետը վստահեցնում  է՝  իրավիճակը իր վերահսկողության ներքո է։

«Իրականացվում են բոլոր կանխարգելիչ աշխատանքները։ Ամեն օր ախտահանվում է տրանսպորտը, վաղվանից ճանպարհներն էլ կախտահանվեն։ Խնդիր չկա, պետք է պահպանենք հիգիենիայի կանոնները։ Համատիրությունն օպերատիվ կերպով աշխատում է։ Կարևորը խուճապ չկա մեզ մոտ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզկենտրոնի՝ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը՝ անդրադառնալով  կորոնավիրուսով պայմանավորված համայնքում տարվող աշխատանքներին։

Հարցին՝ դեղատներում, տնտեսական խանութներում դիմակները, ախտահանիչները բավարարո՞ւմ են՝ Հրազդանի համայնքապետը պատասխանեց, որ որոշակի պակասություն լինում է, բայց այդ հարցն էլ է կարգավորվում․ «Շուտով  անվճար 4 հազար դիմակ կբաժանվի քաղաքացիներին»։

Հարցին, թե արտակարգ դրություն հայտարարելուց հետո քաղաքացիները շարժը քչացե՞լ է, Հրազդանում գործող արտադրամասերը, խանութները, այլ կազմակերպություններ ի՞նչ կերպ են աշխատում, քաղաքապետը պատասխանեց, որ ամեն ինչ բնականոն հունով գնում է։ 

«Մի քիչ ճանապարհների շարժը քչացել է, դա էլ նորմալ է այս պարագայում։ Հիմա ճիշտ կլինի, որ քաղաքացիները բնակարաններից դուրս գան միայն անհրաժեշտության դեպքում, որովհետև վիրուսը գնալով տարածվում է, պետք է պահպանենք հիգիենիայի կանոնները»,- շեշտեց համայնքապետը։

Համայնքապետարանի աշխատանքի մասով՝ Սևակ Միքայելյանն ասաց, որ 60-անց աշխատակիցներն առցանց են աշխատում, մնացածը բնականոն՝ կրելով պաշտպանիչ դիմակներ, ալկոգել են օգտագործում։ «Այս պահի դրույթամբ վարակվածության դեպք չունենք»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց նա։

Իսկ սոցիալական ծանր վիճակում գտնվող անձանց, ընտանիքներին աջակցություն տրամադրվո՞ւմ է։

«Այո՛, մեր ուշադրության կենտրոնում են, բաժանվել են ալկոգելեր, շուտով սնունդ է բաժանվելու, խնդիր չի լինի։ Հնարավորինս ամեն ինչ անելու եմ»,- եզրափակեց նա։