Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արցախում թեստավորվածներից 12-ի մոտ վիրուս չկա, մեկի պատասխանը՝ մարտի 18-ին

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախում առայսօր նոր կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից  փորձանմուշ է վերցվել` ուղարկվել  լաբորատոր հետազոտության: Այս պահի դրությամբ,  12 փորձանմուշի արդյունքները  բացասական են, 1-դեպքի  պատասխանը պարզ կլինի վաղվա ընթացքում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը` որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։