Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Ավինյան
A A
Պաշտոնական

Պարետը որոշել է, որ զննելու են նաեւ վարորդներին

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով հանձնարարվել է բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր #ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։

Անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել լրացուցիչ փոխադրամիջոցներ:

Կապահովի նաև հանրային #տրանսպորտի բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանումը և երթուղի դուրս եկող վարորդների ամենօրյա զննությունը՝ վարակի ախտանշանների առկայությունը բացառելու նպատակով:

 

Մինչ այդ մեկ այլ ցուցումով ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի  մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00 ներառյալ կձեռնարկվեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները.

✅աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով,

✅տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը,

✅անձանց կուտակումների բացառումը և գոյացած հերթերի կազմակերպումը։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն