A
A
«Նոր Հաճընում դիմակների, ալկոգելի թիվը բավականացնում է»
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքացիները Նոր Հաճընի համայնքապետարանի հետ կապը պահում են հեռախոսի միջոցով, առցանց, ասում է Նոր Հաճընի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերով գլխավոր մասնագետ Գրիգոր Հալլաբյանը։ Ըստ նրա՝ քաղաքացիների ինքնագիտակցությունը բարձր է, աշխատում են շատ չգալ-չգնալ, փողոցներում շարժը նույնպես քիչ է։
«Մի քանի հոգի կան, որ համայնքապետարանի ներսում են աշխատում, բայց հիմնականում աշխատանքներն առցանց ենք իրականացնում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Հալլաբյանը։
«Արտադրամասերն աշխատում են՝ հիգիենիայի կանոնները պահպանելով։ Տնտեսական խանութներում, դեղատներում դիմակների, ալկոգելի թիվը բավականացնում է։ Կարող է ընթացքում վերջանան, բայց հաջորդ օրն արդեն կան»,- ընդգծեց Հալլաբյանը։
Իսկ շենքերի, փողոցների ախտահանման մասով՝ համայնքապետարանի աշխատակիցը նշեց, որ բանկերի մոտակայքը, հանրային խանութները, սուպերմարկետները, վերելակները, շենքերի մուտքերը քլորով ախտահանվում են։