Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Գլխավոր

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի բազմաթիվ գործուղումներ կասեցվել են (տեսանյութ)

Իրանում կորոնավիրուսով վարակված մեկ հայ է մահացել, որը տարեց կին էր և ուներ այլ առողջական խնդիրներ։ Այս մասին Կառավարությունում հրավիրված ասուլիսին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Հոլանդիայում, կարծես իրավիճակը բավարար է։ Իտալիայում վարակվածների մասին որևէ մանրամասն տեղեկություն չունենք»,- ասաց Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ եվրոպական այլ երկրներում կորոնավիրուսով վարակված հայերի մասին կոնկրետ տեղեկություն չունեն, լինելու պարագայում կտեղեկացնեն։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասնյակը բազմաթիվ զանգեր է ստացել, թե ինչպես կարող են դրսում գտնվող հայերը վերադառնալ։ Ըստ Զարեհ Սինանյանի՝ շատ են զանգահարում Ռուսաստանում ապրող հայերը, որոնք ցանկանում են ցամաքային ճանապարհով մուտք գործել ՀՀ, բայց նրանց բացատրում են, որ չեն կարող գալ, որովհետև Վրաստանի տարածքով պետք է գան, իսկ ցամաքային սահմանը փակ է, Հայաստան կարող են գալ միայն օդային ճանապարհով։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում նույնպես հետևում են ինքնամեկուսացման կոչերին և աշխատանքները կատարում են հեռավար տարբերակով, բայց գրասենյակի յուրաքանչյուր ստորաբաժանումից մեկ աշխատող պարտադիր ներկայանում է աշխատանքի։ Աշխատանքային բոլոր գործուղումները գրասենյակը կասեցրել է։ Օրինակ՝ ապրիլի սկզբին պետք է այցելեին Սիրիա ու Լիբանան։ Ուզում էին Զատիկը նշել Հալեպի հայերի ու Սիրայում գտնվող մարդասիրական գումարտակի ներկայացուցիչների հետ։

Կասեցվել են նաև գործուղումները Ռուսաստան, Ֆրանսիա, Իրան, ԱՄՆ և այլ երկրներ։ Գրասենյակի «Ի գործ» ծրագիրը չի կասեցվել, քանի որ ծրագրի բուն մեկնարկը նախատեսված է ամռան երկրորդ ամսին, բայց չեն բացառում, որ հնարավոր է այն հետաձգեն։

«Քայլ դեպի տուն» ծրագրի վերաբերյալ դեռ որոշում չկա։ Հայտերն ընդունվում են, բայց ամեն ինչ կախված է իրավիճակից։