Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Մետրոյի ուղեւորափոխադրումը մոտավորապես 5 անգամ կրճատվել է․ քաղաքապետի տեղակալ (տեսանյութ)

«Առաջին օրվանից կատարվում են կանխարգելիչ միջոցառումներ` կապված նոր տիպի կորոնավիրուսի հետ», - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։
 
Փոխքաղաքապետը նշեց, որ Երևան քաղաքի այն բնակիչներին, որոնք եղել են 2-րդ կոնտակտավոր, ջերմություն են ունեցել, քաղաքային իշխանությունները հորդորել են մեկուսանալ, ինքնամեկուսանալ, իսկ, թե քանի հոգի են, Հարությունյանը թիվ չնշեց։
 
Քաղաքապետի տեղակալի խոսքերով՝ քաղաքացիները շաբաթ և կիրակի օրերին հնարավորության կստանան ռենտգեն ստուգումներ անցնել, սակայն դա պետք է լինի պարտադիր բժշկի ցուցումով, այսինքն՝ պրոֆիլակտիկ նակատառումներից ելնելով պետք չէ գնալ ռենտգենային ստուգման։
 
«Գաղտնիք չէ, որ բազմաթիվ վարորդներ 60 և անց են և լսելով հորդորի, որ մարդաքանակի պետք է քիչ լինի, որ իրար չվարակեն,  և՛ ուղևորների քանակն է քիչ տրանսպորտում, և՛ բնականաբար տրանսպորտի շարժակազմն էլ է քիչ», - ընդգծեց Սերգեյ Հարությունյանը։
 
Փոխքաղաքապետի խոսքերով՝ տրանսպորտային միջոցներն ամեն օր ախտահանվում են. թե՛ Երևանի մետրոպոլիտենը, թե՛ տաքսիները, թե՛ գազելները, թե՛ միկրոավտոբուսները։
 
«Եթե մինչ այս, սովորական պայմաններում Երևանի մետրոպոլիտենն ունենում էր շուրջ 75 հազար ուղևորափոխադրում, այս պահին շուրջ 15 հազար է, մոտավորապես 5 անգամ կրճատվել է։ Նույնկերպ ավտոբուսներում. 70 հազար էր, հիմա՝ 20 հազար ուղևոր օրական։ Միկրոավտոբուսներ՝ մինչ այս օրեկան 850-900 միկրոավտոբուս էր դուրս գալիս երթուղի, այս պահին 500-ն է դուրս գալիս», - շարունակեց Երևան համայնքի ղեկավարի տեղակալը։
 
Վերջինս հավելեց, որ 60-անց, խրոնիկ հիվանդություններ ունեցող (շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություններ և այլն) վարորդները տանն են, չեն աշխատում։