Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+donikyan 1
A A
Սպորտ Հասարակություն

Ամերիկահայ աթլետ Ալեքս Դոնիգյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի նոր անդամ, 26-ամյա Ալեքս Դոնիգյանը, ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ գրառում է կատարել:

«Այսօր ես ստացա Հայաստանի քաղաքացու մշտական անձնագիր: Դա նշանակում է, որ այսուհետ կարող եմ պայքարել Հայաստանի համար: Շնորհակալ եմ աթլետիկայի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանից, ամեն ինչի, ամեն հարցում ինձ աջակցելու համար: Ես շատ հպարտ եմ, որ ապագայում միջազգային մրցումներում ներկայացնելու եմ Հայաստանը: Իմ երազանքը օլիմպիադային մասնակցելն է: Ես պատրաստ եմ», - ասված է գրառման մեջ:

Հավելենք, որ Ալեքս Դոնիգյանը փետրվարին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել էր Թուրքիայում և Իսպանիայում անցկացված միջազգային մրցաշարերում: Ամերիկահայ արագավազորդ բնակվում է Վաշինգտոնի նահանգի Սիեթլ քաղաքում: