Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արտակարգ դրության ավարտից հետո պարզ կլինի դասապրոցեսի երկարաձգման հարցը․ նախարար (տեսանյութ)

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը  ֆեյսբուքյան ուղիղ եթերով համազգային ծնողական ժողով է հրավիրել։

Նախարարը մինչ կանցներ բուն թեմային, նախ հորդորեց ծնողներին հետևողական լինել, որպեսզի արտակարգ դրության ժամանակ աշակերտները մնան տանը, ձեռքերը օճառով հաճախ լվանան,  ու հետևեն Առողջապահության նախարարության ցուցումներին։

Արտակարագ դրության պայմաններում հեռավար կրթությանն անցնելուն,  ըստ նախարարի՝ պակաս կարևոր չէ նաև ծնողների դերակատարությունը։

Արայիկ Հարությունյանը տնօրեններին, ուսուցիչներին ու ծնողներին հորդորեց   հետևել  https://heravar.armedu.am/ կայքում տեղ գտած հարթակներին, որովհետև նախարարությունը  ահազանգեր է ստացել, որ այս օրերին անհատներ, ինչ-որ կազմակերպությունները վճարովի ծառայություններ են առաջարկում։

«Ես ուզում եմ հստակեցնել, որ սա արձակուրդ չէ, տանը մնալը երեխաների համար արձակուրդ չէ։ Դրա համար պետք չէ էքսկուրսիաների տանել, հետևեք, որ բակերում ձեր երեխաները խմբերով չհավաքվեն, այլ կապ հաստատեք ուսուցիչների  հետ, որպեսզի այս օրերին դասապրոցեսը հեռավար ուսուցման տարբեր գործիքների միջոցով իրականանա»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

 ԿԳՄՍ նախարարը  կրկին կարևորեց  Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող դասերը, որոնք.  ըստ նրա. դուր են եկել ոչ միայն աշակերտներին, այլև ծնողներին:

 Արայիկ Հարությունյանը խնդրեց նաև, որ ծնողները երեխաներին խրախուսեն շատ կարդալ։ Ըստ նրա՝ երբ արտակարգ դրությունն ավարտվի, ծնողները կհասկաման, թե այս ընթացքում կրթությունն ու ընթերցանությունը որքան կարևոր է եղել երեխաների համար։

Անդրադառանալով ավարտական և միասնական քննությունների հետաձգմանը, Արայիկ Հարությունյանն ասաց, որ պատրաստվում են արտակարգ դրության առաջին երկու շաբաթվա հեռավար կրթության արդյունքները ամփոփել, հասկանալու համար, թե արդյո՞ք դա կարող է համարվել մասամբ  կամ ամբողջությամբ լրացված դասեր,  և արտակարգ դրությունից հետո պարզ կլինի, թե դասապրոցեսը մի ամսով  կերկարաձգե՞ն, թե՞ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։