A
A
ՀԱՐՑՈՒՄ․ Ինչպե՞ս եք Ձեզ զգում ինքնամեկուսացման մեջ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում մեկ շաբաթ է՝ արտակարգ դրություն է հայտարարվել՝ կորոնավիրուսով պայմանավորված։
Մարդիկ հարկադրված են մնալ տանը, քիչ դուրս գալ, միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Նույն իրավիճակում է ողջ աշխարհը։
Դատարկ փողոցներ, ամայի թաղամասեր, մարդիկ հիմնականում փակված են տանը։ Միջազգային մամուլը գրում է՝ Չինաստանում, օրինակ, ինքնամեկուսացման հետեւանքով կտրուկ ավելացել է ամուսնալուծությունների թիվը։
Ի՞նչ իրավիճակ է Հայաստանում, ինչպե՞ս են մարդիկ իրենց զգում տանը փակված։
«Ա1+»-ը դիմում է ընթերցողին՝ պարզելու համար մարդկանց տրամադրությունը այս պայմաններում։
Պատասխաններից բացի՝ կարող եք թողնել նաեւ Ձեր մեկնաբանությունը։