Խանութից գողացել էին կես միլիոն դրամի հագուստ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕրերս ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հարմարեցված գործիքով բացել են Րաֆֆու փողոցում գտնվող խանութներից մեկի դուռն ու գողացել մոտ կես միլիոն դրամի հագուստ:
Հաղորդումը ստանալուն պես, քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին` դեպքի վայրի զննությունից, մինչև օպերատիվ հարցումներ: Եվ հետևողական աշխատանքի արդյունքում, դեպքից օրեր անց գողությունը բացահայտվեց:
Տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Հարավարևմտյան զանգվածի Բ 2 թաղմասի 24-ամյա մի բնակիչ:
Վարդանանց փողոցից կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: