Օրթոպեդիայի ինստիտուտում կա մեկ ծայրահեղ ծանր պացիենտ․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բակից տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով 42 սենյակ ունեցող նորակառույց մոդուլները։
Նրա խոսքով այս ամենը կառուցվել է օրերի ընթացում, շենքի մի մասը արտադրամասում է կառուցվել, իսկ մյուս մասը՝ տեղում: Սենյակները կահավորված են հեռուստացուցով, դռները բացվում են բակի կողմից, որպեսզի հիվանդը չշփվի այլ պացիենտների հետ, գործելու է բժշկի կանչի համակարգ:
Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ այսօր այցելում է բոլոր այն հիվանդանոցները, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով վարակվածներ:
«Այցելելու եմ Օրթոպեդիայի իստիտուտ, որտեղ կրկին պացիենտներ կան և լայն թափով նորոգման աշխատանքներ են ընթանում, կլինեն ընդհանուր 1400 մահճակալներ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը վերազինվել է այդ ուղղությամբ: Այս պահին Օրթոպեդիայի ինստիտուտում կա մեկ ծայրահեղ ծանր հիվանդ, այցելելու եմ ծանոթանալու հիվանդների վիճակին և շինարարական աշխատանքների ընթացքին: Առողջապահության ոլորտում նման լայնածավալ աշխատանքներ նման կարճ ժամանակահատվածում դեռ չէր եղել»,- հայտնեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում