Բացել լրահոսը Փակել լրահոսը
564564.thumb_
A A
Պաշտոնական

FAST-ը դրամաշնորհային ծրագիր է մեկնարկել

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկել է Հայաստանում աննախադեպ դրամաշնորհային ծրագիր` ADVANCE STEM Research Grant Program 
 
ADVANCE դրամաշնորհային ծրագրի նպատակն է Հայաստան բերել առաջատար մասնագետների փորձը ԳՏՃՄ ոլորտներում։ Ծրագիրը կամուրջ է միջազգային հեղինակավոր գիտնականների և Հայաստանի հետազոտական խմբերի միջև նորարարական հետազոտական ծրագրերի վրա աշխատելու համար։ Հետազոտական խմբերը կձևավորվեն ընտրված 3-5 թեկնածուներից։  
 
Ծրագրի առաջին փուլի ընթացքում կտրամադրվեն 3 դրամաշնորհներ հետևյալ թեմաների ուղղությամբ երկարաժամկետ հետազոտություն իրականացնելու համար՝
 
կենսատեխնոլոգիա
մեքենայական ուսուցում
նոր նյութեր
 
ADVANCE դրամաշնորհային ծրագրի բոլոր մանրամասներն ու դիմելու ընթացակարգը՝ https://bit.ly/3ehsUah
Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 26-ը ներառյալ։
 
ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում առաջին առցանց տեղեկատվական հանդիպումը պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանի հետ https://bit.ly/2y6FvfZ
 
ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում երկրորդ առցանց տեղեկատվական
հանդիպումը պրոֆեսոր Առնակ Դալալյանի հետ  https://bit.ly/2XtR6jA
 
ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում երրորդ առցանց տեղեկատվական
հանդիպումը դոկտոր Խաչատուր Մանուկյանի հետ  https://bit.ly/2K0M2vb
 
Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային
հասցեին։

ՀՀ ԿԳՄՍՆ