A
A
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար կարելի է դիմել նաև էլեկտրոնային եղանակով
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարարությունը, կարևորելով արտակարգ դրության պայմաններում էլեկտրոնային գործիքների կիրառումն ու քաղաքացի-պետական մարմին շփման նվազեցումը, տեղեկացնում է, որ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու համար քաղաքացիները կարող են դիմել նաև էլեկտրոնային եղանակով՝ հետևյալ քայլերը կատարելու միջոցով՝
- Ներբեռնեք http://moj.am/ կայքի «Գործառույթներ» բաժնի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ենթաբաժնում հայցվող գրանցման դիմումի ձևանմուշը:
- Լրացրեք դիմումը (էլեկտրոնային եղանակով կամ ձեռքով),
- Ստորագրեք,
- Սկանավորեք կամ նկարի տեսքով ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին,
- Դիմումին կցեք նաև անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը (սկանավորված կամ նկարի ձևաչափով՝ գունավոր և ընթեռնելի),
- Դիմումին կցեք նաև այլ անհրաժեշտ փաստաթղթերը, օրինակ ծնունդ կամ մահ գրանցելու համար ծննդի կամ մահվան բժշկական վկայականի քաղվածքի լուսապատճենը (սկանավորված կամ նկարի ձևաչափով),
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի գրանցման վկայականը կամ վկայականի կրկնօրինակը:
Հայտնում ենք նաև, որ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր վկայականները և տեղեկանքների բնօրինակներն էլեկտրոնային են:
Ուղարկված վկայականը կամ տեղեկանքը քաղաքացին կարող է արտատպել և ներկայացնել՝ ըստ պահանջի:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն