Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչպե՞ս են վճարվելու դասախոսները․ ԲՀԿ-ականը՝ ԿԳՄՍ նախարարին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանին հետաքրքրում է, թե ինչպե՞ս են վճարվելու դասախոսները, որովհետև բուհերի բյուջեն գոյանում է նաև վարձերից և հնարավոր է, որ կոլապս առաջանա։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա հետաքրքրվեց, թե Կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, պատրատվո՞ւմ են որևէ ծրագրով աջակցել բուհերին։

«Տեղեկություններ ունեմ, որ արդեն որոշ բուհերում ռիսկեր են առկա, որ ապրիլ և մայիս ամիսներին ոչ լիարժեք աշխատավարձ կստանան»,- նկատեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Ի պատասխան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ արդեն խնդիրներ են առաջացել։

«Կան բուհեր, որի առաջին կիսամյակի վճարումները մոտավորապես 20-40 տոկոս են, բայց դրանք բավարար չեն։ Մենք հիմա դիտարկում ենք մի շարք քայլեր՝ հնարավորության դեպքում աջակցելու բուհերին ու ուսանողներին»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։